Մարականա մարզադաշտ
Տեսակ | մարզադաշտ, all-seater stadium? և ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Maracanã District? |
Երկիր | Բրազիլիա[1] |
Հիմնադրված | 1948 օգոստոսի 2 |
Անվանված է | Մարիո Ֆիլյո |
Կառուցված | 1947-1950 |
Բացված | 1950 հուլիսի 16 |
Սեփականատեր | Ռիո դե Ժանեյրո |
Գործաղեկավար | Ռիո դե Ժանեյրո |
Տարողություն | ռեկորդային՝ 199,850, այժմ՝ 74,738 |
Տնային թիմ | Ֆլամենգո և Ֆլումինենսե |
Դաշտի չափսեր | 105 x 68 մ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | suderj.rj.gov.br/maracana.asp |
Estádio do Maracanã Վիքիպահեստում |
Մարականայի մարզադաշտ (պորտ.՝ Estádio do Maracanã), հայտնի է որպես Մարականա, պաշտոնապես Estádio Jornalista Mário Filho, Ֆուտբոլի դաշտ է Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա։
Սեփականաշնորհվելով Ռիո դե Ժանեյրոյի կառավարության կողմից, այն անվանվեց տեղի գետի անունով՝ մարականա, ջրահեռացման համակարգի գետ է։ Մարզադաշտը բացվել է 1950 թ. սպասարկելու ֆիֆայի աշխարհի առաջնությունը 1950 թ., որտեղ Բրազիլիայի հավաքականը պարտվեց Ուրուգվայի հավաքականին 2-1 հաշվով։
Դրանից հետո, Այս դաշտը օգտագործվում է գլխավորապես տեղային ֆուտբոլի թիմերի խաղերի համար, գլխավորապես Ֆլամենգո, Բոտաֆոգո և Վասկո դա Գամա թիմերի խաղերի համար։ Այն օգտագործվում է նաև համերգների և սպորտային այլ իրադարձությունների համար։
1950 թ. ֆիֆայի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում ներկա էին 199,854 մարդ (դա աշխարհի բոլոր ժամանակների ռեկորդ է), իսկ այժմ այն ունի 78,838 նստատեղ, և այն առաջինն է այդ ցուցանիշով Բրազիլիայում, ու երկրորդը հարավային Ամերիկայում Մոնյումենտալ մարզադաշտից հետո, որը գտնվում է Պերուում.[2] Դա գլխավոր դաշտն էր 2007 թ. Պան ամերիկյան խաղերին, սպասարկելով ֆուտբոլային խաղերը, բացումն ու փակումը։
Մարականան վերակառուցվեց 2013 թ. սույն թվի Կոնֆեդերացիաների գավաթի, և 2014 թ. ֆիֆայի աշխարհի գավաթի համար։ Այստեղ են անցկացվելու այս երկու խաղերի եզրափակիչները։ Այս դաշտը նաև սպասարկելու է 2016 թ. օլիմպիական խաղերը և 2016 թ. Պարալիմպիկ խաղերը։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշտի պաշտոնական անվանումը,Մարիո Ֆիլհո, տրված է ի պատիվ Պերնանբուկացի լրագրողի, Նելսոն Ռոդրիգեսի եղբոր, ով մած դեր խաղաց դաշտի կառուցման վրա։
Հայտնի անունը տրված է Մարականա գետից, որի ծագման կետը Ջունգլիներում է հեռու բլուրնեի ետևում, որի հարևանությամբ է գտնվում Ռիոյի ծայր հյուսիսը, որոնք են Տիջուքան և Սան Կրիստովաոն, որոնց կողք ել գտնվում է Կանալ դո Մանքը։ Մարականա անունը գալիս է Տուպի-Գուարեներենի բառից, որը նշումէ մի թութակի անուն, որ էնդեմիկ է այդտեղ։ Մարզադաշտի կառուցումը մեծ համբավ տվեց Տիջուքային, քանի որ մի ժամանակ Տիջուքայի տարածքում է գտնվել այդ տեղը, որտեղ կառուցվել է դաշտը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թ. Ֆիֆայի աշխարհի գավաթի սպարկողը դառնալուց հետո, բրազիլական կառավարությունը սկսեց նոր դաշտի կառուցումը։ Կառուցումը գլխավորվեց Կարլոս Լասերդայի կողմից, հետո կոնգրեսսի գլխավորը և քաղաքական թշնամիները, գլխավորապես գեներալ Անգելո Մենդես դե Մորաիսը, բողոքեցին դաշտի տեղի վերաբերյալ, պնդելով, որ այն պետք է կառուցվի արևմտյան գոտում Ջակապեգուայի հարևանությամբ։ Այդ ժամանակ այդտեդ՝ ընտրված տեղում էր գտնվում թենիսի դաշտը։ Այնուամենանիվ կառուցումը սկսվեց 1947 թ., ինժեներ Համբերտո Մենեսկալի (Humberto Menescal) նախագծով, ով յոթ ճարտարապետների հետ միասին ստեղծեցին մարզադաշտը։ այդ ճարտարապետներն էին Մայքլ Ֆելդմանը (Michael Feldman), Ուոլդիր Ռամոսը (Waldir Ramos), Ռաֆաել Գալվաոն (Raphael Galvão), Օսկար Վալդետարոն (Oscar Valdetaro), Օռլանդո Ազեվեդո (Orlando Azevedo), Պեդռո Պաուլո Բերնանդես Բաստոս (Pedro Paulo Bernardes Bastos),և Անտոնիո դիազ Կարնեիրոն (Antônio Dias Carneiro)[3]։
Առաջին քարը դրվեց Օգոստոսի 2ին, 1948[4]։ Առաջին խաղը ֆիֆայի աշխարհի գավաթի պետք է լիներ այստեղ հունիսի 24ին, 1950 թվականի, և սա պահանջում էր աշխատել շատ արագ՝ ընդամենը երկու տարի։ Ֆիֆան որոշեց օգնության հասնել պարոն Օտորինո Բասարիին (Ottorino Barassi), իտալական ֆուտբոլի գլխին, ով կազմակերպել էր 1934 թ. Ֆիֆայի աշխարհի գավաթը։ Աշխատուժը բաղկացած էր 1500 անձից, որոնք ավելացան վերջին օրերին, հասնելով 2000։ Ճիշտ է խաղերը սպասարկվեցին, սակայն դաշտը ամբողջովին պատրաստ էր 1965 թ.։
Բացումը և 1950 թվականի աշխարհի գավաթը
[խմբագրել | խմբագրել կոդը]բացման խաղը եղավ հունիսի 16ին, 1950։ Ռիո դե Ժանեյրոյի աստղերը հաղթեցին Սան Պաուլոյի աստղերին 3-1 հաշվով, Դիդին դարձավ առաջին մարդը, ով գոլ խբեց այս դաշտում[5]։ Այդ խաղի ժամանակ դաշտը դեռ պատրաստ չէր։ Այն դեռ չուներ զուգարաններ և բոլորը կանգնած էին խաղը դիտում։ Բոլոր փորձագետներն ասում էին, որ այս դաշտը կարող է ունենալ 200.000 հանդիսատես։ Անտեսելով դաշտի անպատրաստ վիճակը, Ֆիֆան թույլատրեց, որ խաղերը լինեն այնտեղ, և հունիսի 24ին, 1950,մունդիալի առաջին խաղը եղավ, 81,000 հանդիսատեսով։
Մարականայի այդ խաղում Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականին 4-0 հաշվով։ Այդ խաղում Ադեմիրը խբեց 2 գոլ, և Բալտասարն ու Ջայիրը դարձան մեկական գոլի հեղինակ։ Բրազիլիայի 6 խաղերից 5ը անցկացվեցին այդտեղ (բացառությամբ Բրազիլիա 2-2 Շվեյցարիա խաղը Սան Պաուլոյում)
1950 Ֆիֆա աշխարհի գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]ամսաթիվ | ժամանակ (UTC-03) | թիմ #1 | հաշիվ | թիմ #2 | շրջան | հանդիսատես |
---|---|---|---|---|---|---|
հունիսի 24, 1950 | 15։00 | Բրազիլիա | 4–0 | Մեքսիկա | Խումբ 1 | 82,000 |
հունիսի 25, 1950 | 15։00 | Անգլիա | 2–0 | Չիլի | Խումբ 2 | 30,000 |
հունիսի 29, 1950 | 15։00 | Իսպանիա | 2–0 | Չիլի | Խումբ 2 | 16,000 |
հուլիսի 1, 1950 | 15։00 | Բրազիլիա | 2–0 | Հարավսլավիա | Խումբ 1 | 142,000 |
հուլիսի 2, 1950 | 15։00 | Իսպանիա | 1–0 | Անգլիա | Խումբ 2 | 74,000 |
հուլիսի 9, 1950 | 15։00 | Բրազիլիա | 7–1 | Շվեդիա | եզրափակիչ | 139,000 |
հուլիսի 13, 1950 | 15։00 | Բրազիլիա | 6–1 | Իսպանիա | եզրափակիչ | 153,000 |
հուլիսի 16, 1950 | 15։00 | Ուրուգվայ | 2–1 | Բրազիլիա | եզրափակիչ | 199,854 |
Մարականզո
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրականում Բրազիլիան ուներ բացահայտ առավելություն։ Նրան միայն պետք էր ոչ ոքի և նա կդառնար չեմպիոն։ Սակայն Ուրուգվայը հաղթեց Բրազիլիային 2-1 հաշվով։ Այս պարտությունը մեծ արձագանք ունեցավ, անվանվելով «Մարականզա»։ Դաշտում պատք է լինեին 210.000 մարդ, բայց հավաքվել էր ընդամենը 199,854 հանդիսատես[6][7]։
2013 FIFA Confederations Cup
[խմբագրել | խմբագրել կոդը]ամսաթիվ | ժամանակ(UTC-03) | թիմ #1 | հաշիվ | թիմ #2 | շրջան | այցելուներ |
---|---|---|---|---|---|---|
2013 հունիսի 16 | 16։00 | Մեքսիկա | 1–2 | Իտալիա | Խումբ Ա | 73,123 |
2013 հունիսի 20 | 16։00 | Իսպանիա | 10–0 | Թահիթի | Խումբ Բ | 71,806 |
2013 հունիսի 30 | 19։00 | Բրազիլիա | 3–0 | Իսպանիա | եզրափակիչ | 73,531 |
2014 Ֆիֆա աշխարհի գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]ամսաթիվ | ժամանակ | Թիմ #1 | Հաշիվ | Թիմ #2 | Շրջան | Այցելուներ |
---|---|---|---|---|---|---|
հունիսի 15, 2014 | 19։00 | Արգենտինա | 2–1 | Բոսնիա և Հերցեգովինա | խումբ F | 74,738 |
հունիսի 18, 2014 | 16։00 | Իսպանիա | 0–2 | Չիլի | խումբ B | 74,101 |
հունիսի 22, 2014 | 13։00 | Բելգիա | 1–0 | Ռուսաստան | խումբ HH | 73,819 |
հունիսի 25, 2014 | 17։00 | Էկվադոր | 0–0 | Ֆրանսիա | Group E | 73,750 |
հունիսի 28, 2014 | 17։00 | Կոլումբիա | 2–0 | Ուրուգվայ | 1/16 եզրափակիչ | 73,804 |
հուլիսի 4, 2014 | 13։00 | Ֆրանսիա | 0–1 | Գերմանիա | քառորդ եզրափակիչ | 74,240 |
հուլիսի 13, 2014 | 16։00 | Գերմանիա | 1–0 (a.e.t.) | Արգենտինա | եզրափակիչ | 74,738 |
Միջազգային սպորտային իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980-ին և 1983, Վոլեյբոլի խաղեր Բրազիլիայի և ԽՍՀՄի միջև.
- Սպասարկեց բացումն ու փակումը պան Ամերիկյան խաղերի, 2007.
- Պիտի սպասարկի 2016 թ. Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը.
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նշելու 30-րդ տարեդարձը դաշտի Հունվարի 16, 1980 թվականին Ֆրենկ Սինատրան իրականեցրեց ամբոխի ՝180,000, միջոցով.[8]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Maracanã fica mais moderno sem abrir mão de sua história» (Portuguese). Estado de S. Paulo. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «El fútbol vuelve al histórico Maracanã tras nueve meses de espera» (Spanish). El País. 2006 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Soccer Hall: 1950 FIFA World Cup». soccerhall.org. Վերցված է 2007 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Sambafoot.com: Maracanã, the largest stadium of the world». Sambafoot.com. Վերցված է 2007 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Futebol; the Brazilian way of life». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Sambafoot.com: Maracanã, the largest stadium of the world». sambafoot.com. Վերցված է 2007 թ․ մարտի 23-ին.
- ↑ «>Х> FRANK SINATRA – Era uma vez um mito chamado Frank Sinatra >». Duplipensar.Net. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 26-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (պորտուգալերեն)
- Photo Gallery of Museum and Game @ The Rio de Janeiro Photo Guide Արխիվացված 2009-02-19 Wayback Machine
- RSSSF Best Attendances in Brazil
- 2014 FIFA World Cup Profile Արխիվացված 2019-05-16 Wayback Machine
|